Ի՞նչ կլիներ․..

Ֆլեշմոբյան հարցեր և բլից պատասխաններ

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից
Եթե փաթիլները գունավոր լինեին
Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ ․․․

Երեխաները կուրախանային և կհավաքեն,  2 ձյունը կլիներ ծիածանի գույներով, 3 Ձմեռ Պապը նամակ կգրեր երեխաներին։
Լիլիթ Ջահանգիրյան

Ձյուն չէին խաղա, 2 հետաքրքիր կլիներ, 3 երեխաները կտխրեին
Խաչիկ Իսախանյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, ես նրանք կհավաքեի և կուտեի։
Եթե փաթիլները գունավոր լինեին ձմեռը կդառնար գունավոր երազ։
Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, երեխաները կլացեին։
Արի՜, արի՜ Ձմեռ պապի
Մարկ Մուսայելյան

Մենք ամբողջը կուտեյինք։ Մենք կզարմանայինք։ Մենք կտխրեյինք։
Լիլի Սիմոնյան

Մայրիկները երեխաներին կոնֆետներ չէին գնի։
Ռաֆայել Գրիգորյան

Բոլոր երեխաները կուզեին խաղալ կոնֆետագնդիկ և ամբողջը կուտեին։
Կլիներ գունավոր ձմեռ։Բոլոր երեխաները կտխրեին։
Տիգրան Շահսուվարյան

Բոլոր երեխաները կուրախանային և շատ կոնֆետներ կուտեին։ Ձմռանը դրսում շատ բազմագույն կլիներ։ Երեխաները կտխրեին։
Արի՜, արի՜ Ձմեռ պապի
Էլինա Հովսեփյան

 Ձմեռը չէր լինի ձմեռ, ձյունը գունավոր կլիներ, այդքան իրեն չէինք սիրի։
Մանանա Ղազարյան

Եթե ձմռանը փաթիլների փոխարեն կոնֆետներ թափվեին երկնքից, բոլոր երեխաները շատ կուրախանային:
Եթե փաթիլները գունավոր լինեին, բոլոր փողոցները ծիածանի նման կլինեին:Եթե Ձմեռ պապը նվերներ բաժանելու փոխարեն նվերներ վերցներ, բոլոր բալիկները կտխրեին:
Էդվին Բալանյան

 Կոնֆետագնդիկ կխաղայինք։ Շատ զվարճալի կլիներ։ Երեխանների մի մասը նրան չէին սպասի։
Անահիտ Ստեփանյան

Բոլորս չաղ և անատամ կլինեինք։ Երկինքը գունավոր կլիներ։ Բոլորը կմնային առանց նվեր։
Ժասմին Պետրոսյան
Հեքիաթ, կլիներ ձմեռային ծիածանով:Երեխաների համար դարձյալ հետաքրքիր կլիներ։
Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի,Սպիտա՛կ կապի:
Լևոն Սևոյան


Պատմի՛ր, թե  ինչ  պատահեց  Ձմեռ  պապիկին, երբ  Ամանորի գիշերը հանկարծակի   անհետացավ  նրա  նվերների  պարկը:

Ձմեռ Պապը շատ զարմացավ և տխրեց, որ երեխաներին չի հասցնի նվերներ բաժանել։
Լիլիթ Ջահանգիրյան

Ձմեռ պապը շատ տխրեց, բայց նորից պատրաստեց նվերներ
Խաչիկ Իսախանյան

Էլֆերը գտան նվերները և վերադարձրեցին Ձմեռ պապիկին։
Մարկ Մուսայելյան

Մենք կմնայինք առանց նվերների։
Լիլի Սիմոնյան

Նա նոր պարկ կկախարդեր և կլցներ նոր խաղալիքներով։
Ռաֆայել Գրիգորյան

Ձմեռ պապիկը շատ տխրեց, նա գնաց ոստիկանների մոտ և խնդրեց, որ գտնեն իր կորած պարկը։
Տիգրան Շահսուվարյան

Նոր տարվա գիշերը Ձմեռ պապիկը հանկարծ նկտաեց, որ նվերների պարկերից մեկը անհետացել է։ Շատ տխրեց և հավաքեց իր օգնական կենդանիներին։ Խելք-խելքի տվեցին և որոշեցին բոլորով մի ուրախ երգ ձայնագրել և որպես նվեր ուղարկել բալիկներին։
Էլինա Հովսեփյան

Նվերների փոխարեն առաջարկեց հեքիաթներ լսել միասին։
Մանանա Ղազարյան

Ձմեռ պապիկը  շատ տխրեց, երբ տեսավ որ նվերների պարկը կորել է, բայց երեխաները նրան շրջապատեցին և ամանորյա երգերով ուրախացրեցին:
Էդվին Բալանյան

Երբ անհետացավ Ձմեռ պապիկի պարկը, նա շատ  տխրեց, քան որ  աշխարհի բոլոր երեխանները սպասում են նրա գալուն։ Նա ամեն կերպ գտավ իր պարկը և ուրախացրեց բոլոր բալիկներին։
Անահիտ Ստեփանյան

Չէ որ Ամանորի գիշերը կախարդական է, հրաշք կատարվեց և  Ձմեռ պապի մոտ նոր նվերներով պարկ հայտնվեց,  և  Ձմեռ պապը գնաց բոլորին ուրախացնելու։
Ժասմին Պետրոսյան

Оставьте комментарий