Փաշինյանների ընտանեկան դպրոց

wp-15882383072151146361719.jpg

Հեռավար ուսուցման, ընտանեկան դպրոցի կազմակերպման մեր փորձի մասին.
Աշոտ Փաշինյան
ի ընտանեկան դպրոց Գայանե Դաջունց

Չինական փիլիսոփայությունն ասում է՝ Կյանքի յուրաքանչյուր իրավիճակ ընդունիր որպես հնարավորություն:
Եվ մենք էլ այս արտակարգ իրավիճակը փորձեցինք դիտարկել որպես հնարավորություն, իրականացնել այն ամենը, ինչի համար մինչ այժմ ժամանակ չէր լինում: Այս իրավիճակում փորձեցինք հնարավորինս արտակարգ ադապտացվել, մեր առօրյայի բոլոր գործողությունները կենտրոնացնել մեկ վայրում՝ աշխատել, սովորել, խաղալ, ժամանցը կազմակերպել մեր արտակարգ տանը՝ հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին: Հեռավար ուսուցումը և տանը մնալը օգնեց մեզ ավելի խորությամբ բացահայտելու ուսումնական պրոցեսում Աշոտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություն տրվեց աշխատելու Աշոտի հետ, անմիջական մասնակից լինել:
Ռադիոթողարկում
Կորոնավիրուս

Ներկայացնեմ մեր առօրյա ընտանեկան դպրոցի մի գործողություններ.

  1. Հեռավար ուսուցման ընթացքում տանը կիրառում ենք մի քանի հոգեբանական մեթոդներ, խաղեր, որոնցից մեկը կներկայացնեմ: Այս խաղը շատ օգնում է զարգացնելու Աշոտի հիշողությունը, կենտրոնացումը:

Որևէ թեմայի վերաբերյալ անուններ պետք է նշվի, խաղը խաղում են 2 կամ ավելի մասնակից: Հիմնական գաղափարն այն է, որ նոր բառ ասելուց առաջ մասնակիցը պետք է նշի նախորդ նշածները. Օրինակ բանջարեղեններ.
1-ին մասնակից – գազար
2-րդ մասնակից – գազար, կաղամբ
1-ին մասանակից – գազար, կաղամբ, կարտոֆիլ
2-րդ մասնակից – գազար, կաղամբ, կարտոֆիլ, լոլիկ
և այդպես շարունակ…

  • Վաղուց էինք ցանկանում կենդանի ձեռք բերել, չէր ստացվում… Այս ընթացքում ձեռք բերեցինք կրիա, որին Աշոտը անվանեց Մոնիկա: Մոնիկայի խնամքով անմիջապես զբաղվում է Աշոտը, կերակրում է նրան, պահպանում Մոնիկայի հիգիենան:
  • Աշոտն ամեն առավոտյան հաճույքով մեզ համար տարբեր մրգերից ֆրեշ է պատրաստում և հյուրասիրում
  • Փորձում ենք մարզվել տանը, սակայն միշտ չէ որ ստացվում է 
  • Ժամանակ առ ժամանակ դուրս ենք գալիս զբոսանքի, վարում ինքնագլոր կամ հեծանիվ 
  • Այլ թեմաներ ենք սովորում՝ ըստ նախասիրության. Ներկայումս ուսումնասիրում ենք աշխարհի քարտեզը, պետությունները, մայրաքաղաքները, դրոշները:
  • Ֆիլմեր և մուլտֆիլմեր ենք դիտում

Տանն ունենք նախադպրոցական տարիքի չարաճճի Արեգ, ով ամեն ինչ մեջ կա…
Այս գրեթե երկու ամիսների ընթացքում բավականին շատ նյութ սովորեց Աշոտը.

  • Ընթերցում ենք  Ջանի Ռոդարից, Թումանյանից, Աղայանից
    Խոսում ենք անգլերեն, ռուսերեն:
    Զատկական նախապատրաստությունները վիդեոտարբերակով ներկայացրեցինք, բանաստեղծություններ և դիալոգներ ձայնագրեցինք:

Վերոնշյալի հետ մեկտեղ ներկայացնեմ հեռավար ուսուցման բարդությունները, որոնց մենք բախվեցինք.
Ծնողն աշխատում է տանից: Սա անհարմարություն է ստեղծում, քանի որ չեմ կարողանում բավականաչափ ժամանակ հատկացնել ոչ իմ աշխատանքին, ոչ սովորողի ուսուցմանը։

Կենտրոնացման խնդիր սովորողի մոտ: Համակարգչի առջև նստելով՝ ոչ ուսումնական միջավայրը ստիպում է անընդհատ շեղվել այլ ուղղություններով, թվացյալ հեշտ նյութը բավականին դժվար է ընկալվում սովորողի կողմից։
Շփման բացակայություն դասընկերների հետ։
Հաշվի առնելով դժվարությունները, կարծում եմ այս ժամանակահատվածն անհրաժեշտ էր յուրաքանչյուրիս, վերագնահատելու համար այն ինչ ունենք:

Оставьте комментарий