Կոլաժ

 

Это слайд-шоу требует JavaScript.

Լիմերիկ կամ լայմերիք
Ռոդարի+Փարաջանով

Կոլաժը  այն ստեղծագործությունն է ,որը պատրաստվում է զանազան նյութերից: Կոլաժ պատրաստելը հրաշալի մեթոդ է ինչպես արտ թերապևտիկ աշխատաքնում մեծահասակների և երեխաների հետ, այնպես էլ բոլոր տարիքի երեխաների հետ խմբային ստեղծագործական աշխատանքներում:

Կոլաժի ստեղծումը տալիս է ինքնաարտահայտման լայն հնարավորություն, քանի որ դրա պատրաստման համար կիրառվում են տարբեր նյութեր: Նաև այն չի առաջացնում լարվածություն ստեղծագործական հմտությունների հետ կապված:

Կոլաժ պատրաստելու համար կարելի է օգտագործել բազմազան նյութեր՝ ամսագրեր, ֆոտոնկարներ, բնական նյութեր, զանազան առարկաներ:

Կոլաժի թեմաները կարող են լինել բազմազան:Կոլաժը կարող է լինել կառուցվածքային և ոչ կառուցվածքային:
Կոլաժ պատրաստելու համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • Ստվարաթուղթ
  • Ներկեր/գուաշ, ակրիլիկ/
  • Կոճակներ
  • Կտրատված պատկերներ/օրինակ՝ ամսագրերից/
  • Սոսինձ
  • Այլ նյութեր,որ սովորողը կուզենա ավելացնել իր կոլաժին

Բարի ընթացք՝ նյութի աղբյուրը

Оставьте комментарий