«Կարդում ենք Թումանյան» ստուգատեսի նախագիծ

20200219_105219578462679.jpg

Փետրվարի 3 —  մարտի 13

Ստուգատեսին մասնակից  են դպրոցը, սովորողներն ու նրանց ըտանիքները։

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանը՝ ընտանիքում
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու

Ստուգատեսի ընթացքում նախատեսվում են՝ դասարանական, խմբային, ընտանեկան հետևյալ նախագծերը.

  • Ավագ դասարանների սովորողները կարդում կամ բեմադրում են կրտսեր ընկերների համար
  • Կրտսերները՝ պատմում, խաղում են ավագների համար:
  • Կազմակերպվում են միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետության դասեր
  • Կարդում, խաղում են ծնողներն ու սովորողները (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ):
  • Թումանյանական կերպարների վերլուծություն:
  • «Չար»-ն ու «բարի»-ն, երգիծանքը, Թումանյանի հեքիաթներում:
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում:
  • Թումանյանի ամենահերոսը

Բանաստեղծություններ, որոնք նախատեսված են միասնական ընթերցանության համար

Օգտվել եմ հետևյալ աղբյուրից

Աշխատանքները  ամփոփվում են․․․

Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում, հրապարակվում են ուսումնական բլոգի «Թումանյանական օրեր» բաժնում:
Պատահական չէ, որ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է համընկել․․․
Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
«Ոսկու կարասը» Հովհաննես Թումանյան, ընթերցի ՛ր և մի հատված ձայնագրի ՛ր։
«Ոսկու կարասը» Հովհաննես Թումանյան
Շնորհավորի՛ր գյուղացիներին նրանց զավակների ամուսնության առթիվ, շնորհավորանքը մուտքագրի՛ր  և ուղարկի՛ր։ Հեքիաթը Paint ծրագրով նկարել չմոռանաս։

Մի բաց նամակ ամենքին…

Оставьте комментарий