«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ

Նախագծային ուսուցման ստուգատես
Նոյեմբերի 9-30

Նախնական հմտություններ, կարողություններ
Սովորողը ինքնուրույն կարողանում է օգտվել ձայնագրիչից, ֆոտոխցիկից, google որոնողական համակարգից, կարողանում է տեղեկություններ գրանցել, կարողանում է խնդիրներ կազմել, գրանցել և լուծել:

Նախագծի ելք կամ ակնկալվող արդյունքներ
Հետազոտական, վերլուծական հմտությունների ձևավորում
Խոսքի զարգացում
Ստեղծագործական մտքի զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Ինքնուրույն, հետազոտելու և ներկայացնելու կարողություն

Նախագծի բովանդակությունը
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Ինչու՞ ենք մենք սեբաստացի
Համացանցից որոնում գտնում ենք ֆիլմեր Սեբաստացու մասին
Մխիթար Սեբաստացի՝ կյանքի և գործունեության մասին
Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/:
Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում
Դասարանի սովորողները  բաժանվում են խմբերի, յուրաքանչյուր խմբին տրվում է առանձին աշխատանք.
Հաշվել,  թե՞ յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:
Որոշել, թե՞ դասարանում ով է ամենամեծ\ամենափոքր սեբաստացին:
Գրանցել  դասարանի ապագա սեբաստացիներին  (քույրերին և եղբայրներ)
Պատմում են ավագ ու նոր սեբացտացիները
Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:

Ծանոթանալով նախագծի բովանդակությանը, ընտրիր երկու-երեք առաջադրանք, փորձիր մանրամասն մշակել և ներկայացնել բլոգումդ: Լավ կլինի առաջին կետը չշրջանցես:

«Թթուդրիք»

Ծիսական խոհանոց
Մինչև կրթահամալիրի տոները սկսվելը՝ նոյեմբերի սկզբին, մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես, որին բոլոր սովորողները մեծ հաճույքով են պատրաստվում: Խոսքը թթուդրիկի ծեսի մասին է: Մենք երկու տարի անընդմեջ հնարավորություն ենք ունեցել ծեսը դպրոցում կազմակերպել, որին մանրամասն պատրաստվել ենք: Այս տարի առաջարկում եմ ծեսը ամբողջովին տեղափոխել ընտանիք: Սովորողները թթվի պատրաստությունը կազմակերպում են իրենց տանը ծնողների, տատիկների օգնությամբ: Ընթացքը տեսանկարահանում են և ֆիլմի տեսքով ներկայացնում՝ չմոռանալով ներկայացնել բաղադրատոմսը: Արդյունքում ունենում ենք ամենատարբեր բաղադրատոմսերով պատրաստված թթուներ: Առաջարկում եմ այդ թթուները գեղեցիկ տարայի մեջ դնել և նաև մտածել այդ տարայի պիտակավորման մասին: Այդ պիտակը կարող է «ընտանեկան բրենդ» լինել:

Կառաջարկեմ նաև գնումները սովորողների հետ իրականացնել: Նախօրոք կազմել ցուցակ, թե ինչ մթերքներ են անհրաժեշտ, ապա նաև մոտավոր գնացուցակը: Գնումներից հետո գնացուցակը թարմացնել և հասկանալ արդյոք ավել, թե՞ պակաս եք ծախսել ձեր նախատեսածից:

Յուրաքանչյուր սովորող կազմում և իր բլոգում տեղադրում է երկուական խնդիր, հիմնված իրական հաշվարկի վրա:

Բնագիտություն
Գտնում և դիտում ենք ֆիլմեր բանջարեղենի մասին.
Օր՝որտեղ է աճում գազարը, հողի տակ, թե վրա, ինչպես են ցանում, խնամում, ջրում և այն…
Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր.
Աղաջրով և ձվով, աղաջրով և ներկանյութով:

Առաջին փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և մտցնում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում/ մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին/ և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:
Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Երկրորդ փորձի համար վերցնում ենք ապակյա բաժակ, երկու գդալ աղ, մի քիչ սննդային ներկանյութ: Ներկանյութը բացում ենք մի փոքր ջրով, աղը լցնում ենք ջրով լի բաժակի մեջ և գդալի ծայրով ներկանյութով ջրից մի քանի կաթիլ կաթեցնում ենք բաժակի մեջ: Կաթեցնելուց հետո տեսնում ենք, որ ներկանյութով կաթիլները չեն լուծվում աղաջրում:

Տեխնոլոգիա+թատրոն
Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Оставьте комментарий